logo
logo

Բանաստեղծություններ

Կոմիտաս Վարդապետը ոչ միայն մեծ երաժիշտ, երաժշտագետ և բանահավաք էր, այլև տաղանդավոր բանաստեղծ։ Նրա բանաստեղծություններն առանձնանում են խոր զգացմունքայնությամբ, լեզվի յուրատեսակ զգացողությամբ և մարդու ներաշխարհի նուրբ ընկալմամբ։

Մահո՞ւ հովեր՝… Թէեւ ճըկուն՝ Թեւերն արձակ Կը փըքեն։ Ահա՜ ծովեր՝ Թէեւ նըկուն՝ Ձեւերն արձակ Կը կըքեն։ Հի՜ն տարիներ, Սի՜ն տարիներ՝ Բուխ գարունով․ Ծուխ շարունով։ Ջըրեր ծալեակ՝ Թէեւ թեթեւ, Իրար-հըրան՝ Կը շրչեն․․․։ Հըրեր հալեակ՝ Թէեւ դեդեւ՝ Իրար-կըռան՝ Կը հըչեն․․․։ Նո՜ր տարիներ, Եռ աշունով․ Օր բարիներ՝ Սէր դաշունով։

signature