logo
logo

Համերգային դահլիճ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճը հանդիսանում է Երևանի մշակութային կյանքի անբաժան մասը՝ իրադարձությունների հարուստ ծրագրով և յուրահատուկ մթնոլորտով։ Դահլիճը սիրելի վայր է ինչպես երիտասարդ երաժիշտների, այնպես էլ արդեն կայացած արվեստագետների համար։

Դահլիճն առանձնանում է իր բարձրակարգ ակուստիկայով, որն ապահովում է երաժշտական կատարումների անաղարտ հնչողություն։ Դահլիճում տեղադրված է Հայաստանում եզակի Shigeru Kawai համերգային ռոյալներից մեկը։ Այստեղ կազմակերպվում են դասական և ժամանակակից երաժշտության համերգներ, ինչպես նաև գիտական և մշակութային հանդիպումներ, պանելային քննարկումներ ու կրթական ծրագրեր։

Դահլիճը համալրված է ժամանակակից տեխնիկական միջոցներով՝ պրոյեկտորով և էկրանով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել բազմաոճ միջոցառումներ և ընդլայնել դրանց ձևաչափը։ Տարածքը նախատեսված է առավելագույնը 210 հանդիսատեսի ընդունման համար։

Concert Hall
Concert Hall
Concert Hall
Concert Hall