Գիտաշխատողներ
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտակրթական բաժինը զբաղվում է Կոմիտասի կյանքի, ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեության ուսումնասիրությամբ, ինչպես նաև նրա ժառանգության և արխիվային նյութերի հետազոտությամբ։ Բաժնի գիտական գործունեությունն ընդգրկում է կոմիտասագիտության արդի խնդիրները, ինչպես նաև հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության տարբեր ճյուղերի, դպրոցների և ավանդույթների պատմական, տեսական ու աղբյուրագիտական հարցերի ուսումնասիրությունը՝ Կոմիտասի գիտական մոտեցումների և մեթոդաբանության հիման վրա։ Գիտահետազոտական աշխատանքին զուգահեռ բաժինը կազմակերպում և իրականացնում է թանգարանային կրթական ծրագրեր, գիտական հանդիպումներ, դասախոսություններ, սեմինարներ, աշխատարաններ և այլ միջոցառումներ՝ նպաստելով Կոմիտասի ժառանգության և հայ երաժշտամշակութային արժեքների ուսումնասիրմանը, հանրահռչակմանը և փոխանցմանը հասարակության տարբեր խմբերին։










