logo
logo

Գիտաշխատողներ

ՍՈՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ
Սոնա Սիմոնյան
Գիտաշխատող, կրթական ծրագրերի մասնագետ



2018 թ․ բակալավրիատի աստիճանը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Մ. Ա. Կոկժաևի ղեկավարությամբ՝ «Հայ ժամանակակից սիմֆոնիկ երաժշտության ձևակառուցման տարբեր մոդելներ» դիպլոմային աշխատանքով:

2020 թթ. ստացել է մագիստրոսական աստիճան՝ «Ձայնակարգը՝ որպես ազգային մտածողության միջոց, տարբեր երկրների կոմպոզիտորական ստեղծագործություններում» դիպլոմային աշխատանքով: 2019 թ. սովորել է Պորտուգալիայի Ավեյրուի համալսարանում՝ էթնոերաժշտագիտական ֆակուլտետում՝ Ժ. Ռիբեյրոյի ղեկավարությամբ:

2017 թ-ից աշխատում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում որպես կրթական ծրագրերի մասնագետ:

Տեսական-վերլուծական բնույթի զեկույցներով մասնակցել է հանրապետական և միջազգային գիտաժողովների: Հեղինակ է հոդվածների, որոնք տպագրվել են գիտական պարբերականներում:



Հոդվածներ