Գիտխորհուրդ
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհուրդը խորհրդատվական մարմին է, որը նպաստում է թանգարանի գիտակրթական գործունեության զարգացմանն ու արդյունավետ կազմակերպմանը։ Գիտական խորհուրդը քննարկում և գնահատում է թանգարանի գիտահետազոտական, հրատարակչական և կրթական ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում դրանց կատարելագործման ուղղությամբ։ Խորհրդի կազմում հասարակական հիմունքներով ընդգրկված են երաժշտագիտության, մշակութաբանության, թանգարանագիտության և հարակից ոլորտների ականավոր մասնագետներ, որոնց փորձն ու մասնագիտական հեղինակությունը նպաստում են թանգարանի գիտական գործունեության բարձր մակարդակի ապահովմանը։

ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Գիտական խորհրդի նախագահ
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն
Երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ

ՄԱՐԻԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գիտքարտուղար
Երաժշտագետ
Կոմիտասի թանդգարան-ինստիտուտի գիտական խորհրդի քարտուղար

ԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնախմբի միջազգային երաժշտական խորհրդի գլխավոր քարտուղար
«Մանրուսում» միջազգային երաժշտագիտական ժողովածուի հիմնադիր Բյուզանդագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEB) անդամ
Բյուզանդագիտական ուսումնասիրությունների Հայաստանի ազգային կոմիտեի գիտական քարտուղար

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՆՆԱ
Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի վարիչ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահության անդամ
Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի իսկական անդամ
«Ակունք» գիտական հոդվածների ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ
Հայաստանի թատերական գործիչների միության անդամ
Եկեղեցական ներկայացուցչական ժողովի պատգամավոր

ԳՈՒՐԳԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն
Մաշտոցի անվան Մատենադարանի բարձր տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով տնօրենի խորհրդական
Մատենադարանի ձեռագիր հավաքածուների թվայնացման բաժնի ղեկավար
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող
ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր

ԼԻԼԻԹ ԵՐՆՋԱԿՅԱՆ
Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող
Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կառավարման խորհրդի նախագահ
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի և արվեստագիտության գծով գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի անդամ
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, վարչության անդամ

ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆ
Արվեստագիտության թեկնածու
Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի տնօրեն

ՍՅՈՒԶԱՆՆԱ ԽՈՋԱՄԻՐՅԱՆ
Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի տնօրեն
Թանգարանների ասոցիացիայի և Թանգարանների միջազգային կոմիտեի անդամ

ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆ
Խմբավար, մանկավարժ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
ՀՀ Պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ
Մանկական ֆոնդի նախագահության անդամ
«Արգիշտի Առաջին», «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ և 1-ին աստիճանների շքանշանակիր

ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
Կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
ՀՀ ժողովրդական արտիստ
Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր
Հայաստանի պետական մրցանակակիր
ՀՀ Պատվո շքանշանակիր

ԾՈՎԻՆԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար

ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ
Կոմպոզիտոր
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր
«Մովսես Խորենացի» մեդալակիր
Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին աստիճանի շքանշանակիր

ՆԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու
Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ

ԱՆՈՒՇ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Թանգարանագետ, արխիվագետ
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ