logo
logo

Երաժշտական գրադարան

Komitas Museum Music library


Գրադարանը հիմնվել է 1966 թ․՝ լինելով տարածաշրջանի միակ և ամենամեծ երաժշտական մասնագիտական գրապահոցը։ 2017 թ․ այն միավորվել է Կոմիտասի թանգարան–ինստիտուտին։ Այստեղ պահպանվում են հայ և օտարերկրյա կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ սկսած 18-րդ դարից, համալրումն իրականացվում է առ այսօր: Հավաքածուի մեջ նշանակալի են դաշնամուրային, վոկալ, լարային, փողային, նվագախմբային ստեղծագործություններ, օպերային կլավիրներ, պարտիտուրներ, երաժշտագիտական աշխատություններ (շուրջ 230.000 միավոր), ինչպես նաև ձայնագրությունների արժեքավոր հավաքածու (ավելի քան 10․000 միավոր)։

Գրադարանում ընդգրկված են մեծանուն կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Հարո Ստեփանյանի, մշակույթի և արվեստի նշանավոր գործիչների ինքնագրերով հրատարակություններ, արխիվային նյութեր:

Գրադարանի ամբողջական հավաքածուի տեղեկատվական ներկայացված է գրացուցակների և քարտարանների միջոցով: Գրադարանը մասնակցում է «Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի» ձևավորման աշխատանքներին: