Գիտաշխատողներ

Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դոցենտ,
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն
2000 թթ. ավարտել է «Երաժշտագիտություն» մասնագիտությամբ ասպիրանտուրան, պաշտպանելով «Կոմիտասագիտությունը հայ երաժշտագիտության մեջ» թեմայով ատենախոսությունը (2007 թ.):
Դասավանդել է Նաիրի շրջանի Քասախի մանկական երաժշտական դպրոցում (1988-1990 թթ.), Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական-մասնագիտական ուսումնարանում (1991-1992 թթ.): Կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի ասիստենտ (1993 թ.), այնուհետև նույն ամբիոնի դասախոս: 2014 թ. սեպտեմբերից մինչ 2025 թ. ԵՊԿ-ի Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ:
Գիտական զեկուցումներով հանդես է եկել ԱՄՆ-ում (Լոս Անջելես), Ֆրանսիայում (Փարիզ), Գերմանիայում (Բեռլին), Լիտվիայում (Վիլնյուս), Լատվիայում (Ռիգա), Ռուսաստանում (Մոսկվա), Վիեննայում (Ավստրիա):
Երեք մենագրության և հինգ տասնյակից ավել գիտական հոդվածների հեղինակ է: Այդ թվում հրապարակումներ Scopus և Web of Science միջազգային գիտական շտեմարաններում:
2025 թվականից նշանակվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն:
Մենագրություններ
- Կոմիտասագիտությունը հայ երաժշտագիտության մեջ, խմբ.` Ա.Սարյան, Երևան, 2010 «Տիգրան Մեծ» հրատ., 168 էջ:
- Կոմիտաս Վարդապետ: Հոդվածների ժողովածու, Խորհրդատու՝ Տ. Մանսուրյան, Երևան, 2019, «Տիգրան Մեծ» հրատ., 308 էջ:
- Ռոբերտ Աթայան, խմբ.՝ Գ. Գասպարյան, Երևան, Հեղինակային հրատ., 2021, 352 էջ:
Հոդվածներ
- Ներսես Շնորհալի և Կոմիտաս Վարդապետ // Բանբեր Մատենադարանի 36, Երևան, 2023, էջ 139-155:
- Նորահայտ նիւթեր Կոմիտաս վարդապետի կենսագրութիւնից // Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 2023 № 1-2, (Յունուար-դեկտեմբեր), էջ 401-418:
- Դիտարկումներ Կոմիտաս Վարդապետ Եվ Հայ Առաքելական Եկեղեցի առնչությունների շուրջ // Պատմա-բանասիրական հանդես, Երևան, 2021, № 3, էջ 121-133:
- Կոմիտաս Վարդապետը և ռուսական մշակույթը // Կոմիտասի թանգարան–ինստիտուտի տարեգիրք, Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը, խմբ․՝ Տ․ Շախկուլյան, Երևան, Կոմիտասի թանգարան–ինստիտուտի հրատ․, էջ 36-59:
- Գողթան երգիչներ. Կոմիտաս Վարդապետն ու Արամ Խաչատրյանը // Լրաբեր հասարակական գիտությունների, 1 (655), Երևան, 2019, էջ 264-274: