Գիտաշխատողներ

Դիրիժոր, երաժշտագետ
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական (1971) և օպերային-սիմֆոնիկ դիրիժորության (1974) բաժինները: 1985-ին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկ.՝ Գ. Ռոժդեստվենսկի):
Ղեկավարել է Լենինականի պետական կամերային նվագախումբը (1977-79), եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր-ասիստենտ:
Հիմնադրել և ղեկավարել է «Շարական» (նախկինում՝ «Գանձեր») հնագույն երաժշտության անսամբլը: Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում և մասնակցել միջազգային հեղինակավոր փառատոնների:
Հեղինակ է «Հայաստանը երգերում» քառհատորյակի, բազմաթիվ գիտական հոդվածների և բազմաձայն մշակումների: Նրա մշակումները կատարվել են անվանի երաժիշտների կողմից (Լ. Զաքարյան, Վ. Ստամբոլցյան և այլք):
Հոդվածներ
- Կոմիտասյան բազմաձայնության առանձնահատկությունների շուրջ // Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, հատոր Գ, Խմբ.՝ Տ.Շախկուլյան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, Երևան, 2018, էջ 81-90 (312 էջ):
- Արտահայտչամիջոցների գործածությունը Կոմիտասի «Անտունի» երգում // Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, հատոր Զ, Խմբ.՝ Տ. Շախկուլյան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, Երևան, 2021, էջ 28-41:
- Կոմիտասի գեղարվեստական մտածողությունը Ալբերտ Շվայցերի արվեստի տեսության լույսի ներքո // Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, հատոր Է, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, Երևան, 2022, էջ 59-79:
- Կոմիտաս Վարդապետի գրադարանի բովանդակությունը և գաղափարական ուղղվածությունը, Կոմիտասի Վարդապետի անձնական գրադարանը // Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, հատոր Է, Խմբ.՝ Տ. Շախկուլյան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, Երևան, 2022, էջ 59-79։
- Ս․ Ներսես Շնորհալու «Նորահրաշ Պսակաւոր» շարականը Կոմիտասի և Մակար Եկմալյանի խմբերգերում // Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, հատոր Թ, Խմբ.՝ Տ. Շախկուլյան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, Երևան, 2024, էջ 74-80:
- Կատարողական ցուցումները Կոմիտասի խմբերգերում // Արվեստագիտական հանդես, Խմբ.՝ Ա. Ասատրյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2020, № 2 (4), էջ 15-22:
- Gregor Narekatsi and Sebastian Bach // Երաժշտական Հայաստան, խմբ.՝ Գ. Շագոյան, ԵՊԿ հրատ., 2003, № 3-4 (10-11), էջ 58-60։
- Կոմիտաս «Հայր մեր» 1915 // Երաժշտական Հայաստան, խմբ.՝ Գ. Շագոյան, ԵՊԿ հրատ., 2005, № 2 (17), էջ 5-6։
- «Առ գետս Բաբելացւոց» սաղմոսի հիման վրա գրված Մ․ Եկմալյանի և Կոմիտասի խմբերգերի շուրջ // Երաժշտական Հայաստան, խմբ.՝ Գ. Շագոյան, ԵՊԿ հրատ., 2015, № 1 (48), էջ 21-26։