Գիտաշխատողներ

Երաժշտագետ, հեռուստալրագրող
Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դասախոս
Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան (պրոֆ. Գ. Գյադակյանի դասարան):
1998-ից դասավանդում է ԵՊԿ երաժշտության պատմության ամբիոնում: Դասավանդել է նաև Ալ. Սպենդիարյանի անվ. դպրոցում և Տ. Չուխաջյանի ակադեմիայում (ճանաչվել է տարվա լավագույն դասախոս):
1982-1998 թթ. աշխատել է Հայկական հեռուստատեսությունում որպես դասական երաժշտության բաժնի վարիչ: Հեղինակել և վարել է ավելի քան 150 հաղորդում և 200 համերգային ծրագիր:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող է: Հեղինակ է հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստին նվիրված բազմաթիվ հոդվածների ու ուսումնասիրությունների: Զեկույցներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում: Գիտական խմբագիր է և թարգմանիչ, տարբեր մրցույթների ու պետական քննական հանձնաժողովների նախագահ: