logo
logo

Գիտաշխատողներ

Անուն և ազգանուն
Լիլիթ Հարությունյան
Գիտակրթական բաժնի ղեկավար

Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտակրթական բաժնի ղեկավար

Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դասախոս


Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: 2018-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն (թեման՝ «Ութձայն համակարգը Մխիթարյան երգվածքում»): Վերապատրաստվել է Միլանի Braidense ազգային գրադարանում (2018) և Լայպցիգի Սաքսոնական արխիվներում (DAAD ծրագիր, 2019):

2015-ից Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող է: «Կոմիտաս Վարդապետի գրադարանը» աշխատության համահեղինակն է:

2022-ից ԵՊԿ-ում դասավանդում է «Ազգագրություն» և «Հայկական ձայնագրություն»:

Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, երգարանների և մեթոդական ձեռնարկների: Զեկույցներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում, իրականացրել է մասնագիտական աշխատարաններ և դասախոսություններ:

Գիտական հետաքրքրություններն ընդգրկում են հայ ժողովրդական և միջնադարյան երգարվեստ, կոմիտասագիտություն։


Հրապարակումներ