logo
logo

Աշխատանքային օրեր

երկուշաբթի - կիրակի

Աշխատանքային ժամեր

10:00 - 17:00

լրացուցիչ տեղեկություն

Հայերեն լեզվով էքսկուրսիայի արժեքը՝ 2000 դրամ Անգլերեն/Ռուսերեն լեզվով էքսկուրսիայի արժեքը՝ 4000 դրամ:

Թանգարանը փակ է չորեքշաբթի օրերին։

Տոմսեր

Մուտքի տոմս` 1500 դրամ:

Մինչև 12 տարեկան երեխաներ՝ անվճար։ 12 տարեկանից բարձր աշակերտներ, ուսանողներ, թոշակառուներ՝ 750 դրամ։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բոլորը
Իբրահիմ Մաալուֆը՝ Կոմիտասի թանգարան–ինստիտուտում

2026-07-14

Իբրահիմ Մաալուֆը՝ Կոմիտասի թանգարան–ինստիտուտում

տեսնել ավելին

Ժամանակավոր ցուցադրություն

Բոլորը

Օգոստոս

2026

Գրիգոր Խանջյան – 100. նկարիչը և գիրքը

Ինչպե՞ս է աշխատել Գրիգոր Խանջյանը, աշխատանքային ի՞նչ փուլեր է անցել, ինչո՞վ է նրան գերել Կոմիտասի կերպարը, երբ նկարազարդել է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը. օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Գրիգոր Խանջյան – 100. նկարիչը և գիրքը» ցուցահանդեսը։ «Անլռելի զանգակատուն» պոեմի պատկերազարդումները շատ ավելին են, քան գրքի պարզ նկարազարդումներ. դրանք ինքնուրույն գրաֆիկական աշխատանքներ են, որոնք ինչպես հեղինակի, այնպես էլ հայկական գրքային գրաֆիկայի գլուխգործոցներից են։ Պատահական չէ, որ դրանք այսօր ընդգրկված են Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մշտական ցուցադրության մեջ։   Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ կներկայացվի պոեմի տպագրության համար արված շուրջ 40 էսքիզ և օֆորտի թերթ, ինչպես նաև արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր, որոնք տրամադրել է նկարչի դուստրը՝ Սեդա Խանջյանը։   Կցուցադրվի վավերագրական ֆիլմ, որտեղ Գրիգոր Խանջյանն ինքն է պատմում գրքի ձևավորման ստեղծագործական ընթացքի մասին։   Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվեն լինոփորագրության աշխատարաններ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան լինոտպագրությունն իրականացնել նկարչի կողմից ստեղծված տախտակով։ Ցուցահանդեսը կգործի 3 ամիս։

տեսնել ավելին
Գրիգոր Խանջյան – 100. նկարիչը և գիրքը
Last banner